
Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։
«Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:
Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։
ԲԸՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել