HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառումը

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ 

«Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ 

Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու առթիվ, նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն է մաղթել։

Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter