HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի:

«Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ /Sunshine Coast/ քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։

Բրոնզե մեդալների են արժանացել Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյան (11-րդ դասարան): Գովասանագրերի են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանը (11-րդ դասարան), Միքայել Գալստյանը (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանը (12-րդ դասարան)։

Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանը և Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների և 1 գովասանագրի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

TRUTH ARMENIAN
WHY DID ARMENIA COME IN 54TH? HOW THE HELL DID TURKEY COME IN 10TH?! WHAT DOES ARMENIA NEED TO DO TO INCREASE ITS RANKING?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter