HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչների միջամտության արդյունքում խողովակաշարը վթարվել է. «Վեոլիա Ջուր»-ը կդիմի Ոստիկանություն

Հուլիսի 19-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ բնակիչների միջամտության արդյունքում վթարվել է խողովակաշարը, որոշ գյուղեր ջրազրկվել են: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար:

500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

15:00-ի դրությամբ՝ ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել: Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter