
Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։
«Մասնավորապես՝
- արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից,
- արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել