HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ հանձնաժողովի նախագահն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

«ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի հրամանով Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր ծառայության ղեկավարի պաշտոնից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter