HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոց։ Ամառային դպրոցն իրականացվում է արդեն 7 տարի անընդմեջ. այս տարի այն անցկացվել է Ծաղկաձորում՝ հյուրընկալելով 8 երկրից ժամանած 57 բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների։

Դասընթացները վարել են 9 մասնագետներ, 7-ը՝ արտասահմանից, 2-ը՝ Հայաստանից։ Նրանց թվում են եղել թե՛ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ, թե՛ իրենց ոլորտում արդեն հաջողություններ գրանցած երիտասարդ մասնագետներ։

Ամառային դպրոցի կազմակերպիչներից Ջուլիետ Բոյաջյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում գիտական ներուժի զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման կարևորությունը․ «Ամառային դպրոց կազմակերպելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ նաև մեծ պատասխանատվություն է ու մեզ նաև շատ անհրաժեշտ է լինում օգնություն: Այս դեպքում մեզ բավականաչափ օգնել են մեր հովանավորները, մասնավորապես պլատինե հովանավոր Ֆասթ Բանկը, որը շատ օգնել է կազմակերպելու հարցում նաև ուսանողների հետ շփումներում»,- ասել է նա։

«Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մի կողմից ոլորտի մասնագետները կկիսվեն  արդիական գիտելիքներով, մյուս կողմից մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսություններ լսել առաջատար մասնագետներից, կապեր ձեռք բերել, գիտելիքներ փոխանակել և միմյանց հետ շփվել:

Ֆասթ Բանկը նորարարական լուծումներին միտված բանկ է, որտեղ կարևորում են գիտական առաջընթացն ու ՏՏ մասնագետների համայնքի ձևավորումը։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter