
Դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք և շուրջ 90 միլիոն դրամ
Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստան Հանրապետության բռնագանձել՝
- 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում,
- 3 իրավաբանական անձում մասնակցություն,
- շուրջ 90 միլիոն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել