
22-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը (լուսանկարներ)
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը:
Կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում հարգանքի տուրք մատուցեց բոլոր այն հայ կինոգործիչներին, ովքեր վերջերս կնքեցին իրենց մահկանացուն։ Խաչատրյանի հրավերով՝ բեմ բարձրացան մյուս երկու համահիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը, և երեքը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։
Այս տարվա բացման ֆիլմն էր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։
Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
«Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։
Մեկնաբանել