
Ոսկե ծիրան - Կանն - Ոսկե ծիրան. փառատոնը կմեկնարկի Ջաֆար Փանահիի ֆիլմով
Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին արժանացել է Լոկառնոյի, Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոններում գլխավոր մրցանակաների, իսկ հայրենիքում 14 տարվա տնային կալանքի և ազատազրկման ստեղծագործական, հասարակական գործունեության համար։ Իրանական կինոյի, նոր ալիքի կարևոր ներկայացուցիչ Ջաֆար Փանահին 2024-ին «Ոսկե Ծիրանի» հատուկ հյուրն էր։
Տասնհինգ տարվա արգելքից հետո փառատոններին վերադարձը Փանահին սկսեց Երևանից։ Այս տարի՝ մայիսին, Փանահիի ֆիլմը արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղին։ Ռեժիսորի դափնեկիր «Մի պարզ պատահար» ֆիլմը Կաննի կինոփառատոնից հետո աշխարհում կցուցադրվի 2-րդ անգամ Երևանում՝ «Ոսկե Ծիրան» փառատոնին։
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Հուլիս 13-ին «Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի այս տարվա Կաննի փառատոնի հաղթող «Մի պարզ պատահար» ֆիլմով։ Փառատոնի բացումը տեղի կունենա Կինոյի տանը՝ ժամը 18:00-ին։
Մեկնաբանել