
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել