
Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականցրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ։
«Մասնավորապես՝
- սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում,
- ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին,
- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել