
«Նաիրի լենդ»-ի պաղպաղակներն անվտանգ են․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Նաիրի լենդ» ՍՊԸ-ին (Արագածոտնի մարզ, գ․ Աղձք) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բևեռ էսկիմո», «Բևեռ կոն» «Սթար կոն», «Բրիկետ վանիլային» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն վերահսկողություն էր սկսել պաղպաղակի արտադրություններում: Մի շարք արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել էր, սահմանվել էր հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել