
Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել․ ՀՅԴ Գերագույն մարմին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Առգրավված բոլոր զենքերը օրինական են։
«Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Գլխավոր լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Մեկնաբանել