HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. դատախազություն

««Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:  

Դատախազությունը հիշեցնում է՝ Վահե Գուլանյանը մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ.

  • Կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն:
  • Իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով նույն ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 միլիոն դրամ:
  • Կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter