HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ Դատախազությունում

Դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
  • Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Նիկոլայ Բարսեղյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  • Արման Բաղդասարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
  • Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Ռազմիկ Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Գևորգ Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Եսայի Աբովյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Շիրակի մարզի դատախազության դատախազ Աննա Մկրտչյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Ահարոն Սաֆարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Հրաչյա Նազարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
  • Էմիլ Զոհրաբյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
  • Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter