
Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականցվել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։
«Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել