HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվել են Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին:

«40-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրանման հետքերով կաթուցիչ, նաև` ծալովի դանակ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանի որոշմամբ 40-ամյա տղամարդու տունը խուզարկվեց։

Հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով զանգվածներ, մասնավորապես՝ 3 կիլոգրամ 742 գրամ ափիոն, 1 կիլոգրամ 850 գրամ մարիխուանա, 596 գրամ մեթամֆետամին, 256 գրամ հաշիշ ու մեթադոնի 10 հաբ, նաև`գնդացրի երկու փամփուշտ:

Միայն այս բացահայտմամբ շրջանառությունից դուրս է բերվել շուկայական արժեքով շուրջ 216 միլիոն դրամի թմրամիջոց։

Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter