
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի և Իսահակյան փողոցներում
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:
Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել