
Սաղմոսավանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան), քանի որ տնտեսավարողը շտկել է նախորդիվ հայտնաբերված թերությունները։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ստուգման ընթացքում ՍԱՏՄ տեսուչները պարզել էին, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել