
ԱԺ-ն համաձայնություն է տվել պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Մուշեղի Օհանյանի եւ Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից։
ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Կողմ է քվեարկել 59 պատգամավոր:
Որոշումներն ընդունվել են:
Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել հուլիսի 7-ին:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թ․ հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Մեկնաբանել