HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։

«Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

  • Մասնավորապես՝
    օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման համակարգ, որը գտնվել է պլաստմասա տարայի մեջ, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,
  • օբյեկտի հատակը, պատերը, սննդամթերք պարունակող աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, որը կբացառեր կեղտի կուտակումը,
  • մսի մշակման պահեստային մասում գտնվող սննդային թափոնները տեղավորված չեն եղել փակված կափարիչով համապատասպխան բեռնարկղերում,
  • սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի՝ կենցաղային և տնտեսական իրերի, հետ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter