
Մեքենան սուզվել է Քաշունի լիճը և դեռ չի հայտնաբերվել
Օգոստոսի 14-ին՝ ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորակ գյուղի մոտակայքում Քաշունի լիճն է սուզվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա՝ հայտնվելով 7 մ խորության վրա, և մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 ջրափրկարար-ջրասուզակ և Կապանից 6 հրշեջ-փրկարար:
«Ժամը 19.00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են, ավտոմեքենան չի հայտնաբերվել: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել