HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ՝ դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

«QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է տեխնիկական և գործառնական բնույթի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերի, բացի ՎՏԲ-ի), բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, «Telcell» սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական կետերից:

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կարդացե՛ք նաև.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter