HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Արմեն Մուրադյանը

Մադրիդում անցկացվող 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսի (AMWC2025) ընթացքում 2027 թվականին Հայաստանում կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Նշեմ, որ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ հուլիսի 3-5-ը Մադրիդում անցկացվում է 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսը (AMWC2025), որի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների գործակցությունն է, ինչպես նաև բժշկագիտությանը, մեր երկրում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները»,- ասված է գրառման մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter