HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին (AMWC2025):

«Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով:

«Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները:

Նախարարն իր ելույթում` ողջունելով հյուրերին նշել է. «Առողջապահության ոլորտում զարգացումն անընդմեջ ու արագ է տեղի ունենում, և աշխարհաքաղաքական այս բարդ շրջափուլում պետք է մեկտեղենք մեր ջանքերը, խորացնենք կապերը և փոխգործակցությունը»:

Նախարարը շրջայց է կատարել Մադրիդի բժշկական համալսարանում:

Եռօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան 600 հայ բժիշկներ, հայաստանյան պատվիրակության կազմում են պետական և մասնավոր բուժկենտրոնների ղեկավարներ, բուժաշխատողներ, առողջապահական կազմակերպիչներ, ուսանողներ, ոլորտում ներդրումային ծրագրով հետաքրքրված մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter