HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։

«ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։

Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված և մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210  քառակուսի մետր մակերեսով տարածք:

Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն դրամի վնաս։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերևույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter