
Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 4 տուժած
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին՝ Դավթաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի բնակչուհի, 1959 թ. ծնված Էմմա Մկրտչյանն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարին։
Պատահարի հետևանքով ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 1961 թ. ծնված Սուսաննա և 1958 թ. ծնված Պավլիկ Խաչատրյանները, 1961 թ. ծնված Լարիսա Թադևոսյանը և 1955 թ. ծնված Մելանյա Սարոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանք, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել