HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել. Արփինե Սարգսյան

Կառավարության հուլիսի 3-ի նիստի ընթացքում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի մերժվել։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ չնայած «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։

Լուսանկարը՝ primeminster.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter