
Սևանա լճում մոտորանավակ է շրջվել. տուժել է Լճաշենի 3 բնակիչ
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի Առաջին հանրային լողափում ջրի մեջ շրջվել է մոտորանավակ, որում գտնվել է 3 քաղաքացի: Ջրասուզակները լճից դուրս են բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Աննա Մինասյանին, 1990 թ. ծնված Ջանիկ և 1991 թ. ծնված Վարդգես Կարապետյաններին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել