
Հրդեհ՝ Երևանում
Օգոստոսի 14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան 22 շենքի բակում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արագ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյանի 2-րդ անցուղի թիվ 5 և Ասրևի թիվ 8 տան տանիքներում: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Այրվել են Սուլյանին պատկանող Ասրևի թիվ 8 տան տանիքից 15 քմ մակերեսով հատվածը, խորդանոցը՝ 36 քմ մակերեսով և 4 պատուհան, Թումանյան 2-րդ անցուղի թիվ 5 տան տանիքից 15 քմ մակերեսով հատված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել