HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և անդրադարձել դրանց ընթացքին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԵՆԲ առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի, ինչպես նաև տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող բնագավառներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

Հանդիպմանը հետևել է ՀՀ կառավարություն-ԵՆԲ ծրագրերի տարեկան քննարկումը, որի մասնակցել են ԵՄ դեսպանը, ներգրավված գերատեսչությունների, պետական այլ մարմինների, հիմնադրամների ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter