
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» (Ttrafigura) ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տրաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների շարունակականությունը՝ համագործակցության հետագա քայլերը նախանշելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել