HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 168) հարցադրումը, ընդգծեց, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է քայլել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի ճանաչելով աստվածային ճշմարտությունը՝ զղջումով ու ապաշխարությամբ վերագտնեք մեր իրական կոչումն ու առաքելությունը։

Պատարագիչ Սրբազանը նկատեց, որ հնչեցված հարցն արդիական է նաև այսօր, մանավանդ մեր երկրի համար այս փոթորկալի օրերին։ 

«Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», - ասաց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը՝ հորդորելով ներկաներին առաջնորդվելու ազգային ինքնության գիտակցությամբ լուսավորված ճանապարհով։

Այնուհետև Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները մասնավոր աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների ու գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ և բարօր կյանքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter