
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել