
«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։
«Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։
Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել