HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայից

Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ։

ԿԳՄՍ նախարարությունից հաղորդում են, որ մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլին մասնակցել է 8 երկրի (Հայաստան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Թաիլանդ, Վիետնամ) 98 աշակերտ։ 

ՀՀ աշակերտները օլիմպիադային մասնակցել են առցանց ձևաչափով։ Բոլորն արժանացել են մեդալների.

  • 5 ոսկե-Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Դոխոյան, Վերոնիկա Օհանյան, Կամո Վարոսյան, Ստելլա Բադալյան, Գառնիկ Ծատուրյան
  • 9 արծաթե-Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Սարգսյան, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարան աշակերտներ Մկրտիչ Պապոյան և Ավետ Բադալյան, 12-րդ դասարանի աշակերտ Արամ Աղաբաբյան, Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ելենա Հայրապետյան, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Միլենա Հայրապետյան և Նարեկ Ավետիսյան, ԱՅԲ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Աննա Դանիելյան, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյան
  • 7 բրոնզե-ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Ռուզաննա Առաքելյան և Հրանտ Խաչատրյան, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Էդգար Խաչատրյան և 9-րդ դասարանի աշակերտ Աստղիկ Մարգարյան, Հերացի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Մարգարյան, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Հարությունյան, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Լիաննա Փիլիպոսյան 

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության նախորդ միջազգային 4-րդ օլիմպիադայում հայաստանյան թիմն առկա ձևաչափով ներկայացել էր 8 մասնակցով և արժանացել 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter