
ՏԿԵ նախարարը և և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը երկկողմ հանդիպում են ունեցել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել