HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Աջակցելով Աջապահյանին․ Վեհարանից քննչական ու դատարան (լուսանկարներ)

Հունիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով։ Հունիսի 27-ի առավոտից ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները շրջափակել էին Շիրակի թեմի առաջնորդարանը։ Միքայել Աջապահյանը, սակայն, այնտեղ չէր։ Շիրակի թեմի առաջնորդը Մայր Աթոռում մասնակցում էր Քահանայից ժողովին։

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները ժամը 11:00-ի մոտակայքում շրջապատեցին Վեհարանի տարածքը։ Իրավիճակը Մայր Աթոռի բակում պարբերաբար լարվում էր։ Մի քանի անգամ քաշքշուկ տեղի ունեցավ ուժայինների և հոգևորականների միջև։ Հավաքաված քաղաքացիները թույլ չէին տալիս Սրբազանին նստել մեքենա և դուրս գալ Վեհարանից։

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը որոշեցին դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, որից հետո Միքայել արք. Աջապահյանը գնաց Քննչական կոմիտե։ Այնտեղ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ 

Բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական ուժեր իրենց աջակցությունն էին հայտնում Միքայել արք. Աջապահյանին Քննչական կոմիտեի և դատարանի շենքի դիմաց, որտեղ մուտքերը հսկում էին ոստիկանական մեծաթիվ ուժեր, օրվա ընթացքում աջակիցների շրջանում եղան ձերբակալվածներ։

Ըստ Մ․ Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Միքայել Սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: 

Թարմացում․ Միքայել Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter