HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում». Միքայել Աջապահյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը ներկայացրել է վերջինիս հայտարարությունը կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ։

«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:

Աստված պահապան»,- նշված է հայտարարությունում։

Պաշտպանը նաև հաղորդել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: 

«Միքայել Սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել Սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:

Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:

Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ:

Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է հայտարարությունում։

Կարդացեք նաև՝ 

Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր Civilnet-ի ուղիղ եթերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter