
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձակվեց։ Վերջինիս նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2025թ. մայիսի 1-ի որոշմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով և տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել, որպեսզի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և նա զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրել էր նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու հատկանիշով։
Հակակոռուպցիոն կոմիտեից 2025թ. ապրիլի 29-ին հայտնել էին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը դատարանի Շենգավիթ նստավայրում իրականացվել էր ապացուցողական գործողություն։
Մեկնաբանել