HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորովկա» ապրանքանիշի միայն մեկ արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված նորմերին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամառային սեզոնին ընդառաջ վերահսկողություն է սկսել պաղպաղակի շուկայում: Արդեն իսկ ներկայացվել են հայրենական արտադրության պաղպաղակների վերաբերյալ վերահսկողական միջոցառումները՝ նշելով, որ ստուգվելու են նաև ներմուծված պաղպաղակները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

«ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում և, լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, կատարվել է հսկիչ գնում 16062025թ. ներմուծված մի շարք պաղպաղակներից (ապրանքանիշը՝ «Կորովկա»):

Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07032025թ, պիտանիության ժամկետը 18 ամիս, 100 գրամանոց), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Մյուս երեք արտադրատեսակներում (պաղպաղակ պլոմբիր վանիլային վաֆլե բաժակով (արտադրված 06032025թ, պիտանի է մինչև 06092026թ 100 գրամանոց), շոկոլադե պաղպաղակ պլոմբիր վաֆլե բաժակով (արտադրված 21042025թ, պիտանի է մինչև 21102026թ, 100 գրամանոց), պլոմբիր վանիլային մրգային սև հաղարջով ջնարակ միջուկով (արտադրված 25042025թ, պիտանի է մինչև 25042026թ, 100 գրամանոց)) խախտումներ չեն հայտնաբերվել:

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրվել է Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում արտադրատեսակի նշված խմբաքանակի (արտադրող` «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ, ՌԴ, Կրասնոդարի Երկրամաս) իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր, որի կատարման համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter