
Միքայել Աջապահյանի բնակության հասցեում քննչական գործողություններ են կատարվում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Այս մասին «Հետքին» փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Այսօր փաստաբան Միհրան Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։
Նշենք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր դատախազությունից հաստատել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել