
«Սրբազան պայքար»-ի 15 անդամ կալանավորվել է
«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավար կազմից և մասնակիցներից 15 անձ է կալանավորվել։ Նրանք են՝
1. Վազգեն Գալստանյանը
2. Տիգրան Գալստյանը
3. Արման Իսրայելյանը
4. Իգոր Սարգսյանը
5. Կարո Օկումուշյանը
6. Արսեն Ղազարյանը
7. Արա Ռոստոմյանը
8. Աղվան Արշակյանը
9. Տիգրան Թոփալյանը
10. Լիդյա Մանթաշյանը
11. Դավիթ Գալստյանը
12. Հրայր Հակոբյանը
13. Արմեն Ալեքսանյանը
14. Մովսես Շարբաթյանը
15. Միհրան Մախսուդյանը։
Հիշեցնենք՝ 2025թ. հունիսի 25-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։
Մեկնաբանել