HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագրատ Սրբազանը 2 ամսով կալանավորվել է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը դատարանը հրապարակել է 2025թ. հունիսի 26-ի գիշերը՝ ժամը 3-ին։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Գալստանյանի փաստաբաններն արդեն կանխատեսել էին, որ կալանքի որոշումը «երաշխավորված» է, քանի որ այս դատավորը, նրանց խոսքով, աչքի է ընկնում իշխանահաճո որոշումների կայացմամբ։

Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Հետքին» տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան: 

Հիշեցնենք՝ 2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter