
Խուզարկություններ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշ անդամների բնակարաններում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ «առավոտից ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում»։
«Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է հաղորագրության մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։
Լուսանկարում՝ Իշխան Սաղաթելյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել