
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1․7 մլն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին
2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։
«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկակական անձի միջև 2005 թվականի հուլիսի 29-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել