HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը:

Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter