
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել