
«Քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը». Փաշինյան
Ստամբուլում խորքային քննարկում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է Փաշինյանը։
«Քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։
Հայաստանը հանձնառու է մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»,- գրել է նա։
Had in-depth exchange with President @RTErdogan in Istanbul. Discussed the Armenia–Türkiye normalization process, regional developments, and the importance of sustained dialogue.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 20, 2025
Armenia remains committed to building peace and stability in our region. pic.twitter.com/6tytLWMfzB
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկրի ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Մեկնաբանել